Без рубрики·Հայրենագիտություն·Հաշվետվություն

Հաշվետվություն Հայրենագիտությունից

Առաջին ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը, թեմաներ, ճամբորդություներ․


ՆԱԽԱԳԻԾՆԵՐ
Երևանի պատմության թանգարան
Հայրենագիտություն․ Իմ ամառը
Ես սեբաստացի
Ամանոր տարբեր երկրներում

ԹԵՄԱՆԵՐ
Արագածոտնի մարզ տեսարժան վայրեր
ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ճամբորդում ենք դեպի ԵՊԹ

Без рубрики·Հայրենագիտություն

Ճամբորդում ենք դեպի ԵՊԹ

Այսոր մենք ընկեր Արմինեի հետ այցելեցինք ԵՊԹ (Եթե ուզեք այցելել ԵՊԹ այն գտնվում է Երևանի քաղապետարանի շենքում)։ Այն տեղ մենք տեսել էինք 18-19րդ դարերի նմուշներ, և իմացել, որ հին ժամնակներում մարդկանց թաղում էին կարասներում այն դիրքով, որով նրանք ծնվում էին։ Նաև տեսել էինք հին ժամանակների հարուստ մարդկանց տները, իակ հետո նաեցինք 3D անիմացիա Երևան քաղաքի փոքր տարբերակի վրա, և ամենա կարևվոր բանը որը ուզում էինք անել դեռ 4-րդ դասարանում, կարդալ ԵՊԹ շենքի վրաի Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքները և ինչպես ուզում եինք 12-ել կարդացինք._.

Без рубрики·Հայրենագիտություն

Ես սեբաստացի

Իմ ընտանիքում սեբաստացի ենք ես, մայրիկս և քույրիկս։ Մայրիկս աշխատում է գրադարանի ղեկավար մայր դպրուցում, քույրիկս սովորող ավագ դպրոցում իսկ ես սովորող արևելյան դպրոցում։ Ես սեբաստացի եմ արդեն 6 տարի, և մյուս տարի գնում եմ միջին դպրոց։ Մեր դպրոցը միքիչ տարբերվում է մյուս դպրոցներից քանի, որ շատ ենք ճապորդում և աշխատում համակարգիչներով։ Նաև լողի դասեր ունենք և ունենք ամառային ճամբար։ Մենք ավելի ազատ ենք։

Без рубрики·Հայրենագիտություն

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Без рубрики·Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս  պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների  հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։  Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ,  Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝  ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛  առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և  2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ  Ջիմ Թորոսյանը։ Ահա՛ հենց այստեղ էլ 2007 թ. ապրիլի 3-ին

Без рубрики·Հայրենագիտություն

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը Կառուցվել է 13 դարում: Պատկանում է միադահլիճ եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը:

Без рубрики·Հայրենագիտություն

Հայրենագիտություն․ Իմ ամառը

Ամառը ես գնացել եմ լոռը պապիկս և տատիկիս հյուր։Երևանում գնացել եմ քույրիկիս հետ լողի պարապունքների, և ընկերուհիներիս հետ շատ ուրախ ծնունդս ենք նշել։Նաև գնացել եմ սիթիզեն և փորձել եմ ինձ տարբեր աշատանքներում։