Без рубрики·Մայրենի

Կենդանիները գրական արձակ ստեղծագործություններում

Արջավորս

  1. Ինչ կենդանի էր քաշում արջի ականջներից։
  2. Հեքիաթ պատմողը ինչ թողեց անտառում։
  3. Ինչ էր ուտում արջը։
  4. Ինչպես ավարտվեց հեքիաթը։
  5. Ինչ հասկացար այս հեքիաթից։
Без рубрики·Մայրենի

Կենդանիները գրական արձակ ստեղծագործություններում

Շունը

1.Ինչպիսի կենդանի է շունը։
2.Ինչի համար էին ոռնում հովիվի շները։
3.Տեղեկություն գրիր շան մասին օգտվելով համացանցից
4.Տեքստում ինչպիսի կենդանուն էին նմանացնում շանը։
5.Պատմվածք գրիր շան մասին, վերնագրիր այս անունով <<Շների գաղտնիքը>>։

Без рубрики·Մայրենի

Կետադրական ինքնաստուգում

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա 
տեղի է ունեցել ստորերկրյա  ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ 
աշտարակի հիմքը հուսալի չի  եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:


  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)
    Պիզաի աշտարակը գտնվում է Իտալիայում, և հայտնի է ինչպես <<Ընկնող աշտարակ>>։
  2. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր)
    Պիզայի աշտարակի շինարարությունը դադարեցվել է ծռությունը նկատելու պատճառով։

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր)
Գիտնականը կանգնել է աշտարակի ամենավերևը և տարբեր իրեր է գցել ներքև:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)
Գիտնականը փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող իրի զանգվացից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)
Ի սկզբանը աշտարակը նախատեսում էին կառուցել 98 մ, 10 հարկանի և պատշգամբներով:

5.Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
Պիզայի աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո պիզանոնը։

6.Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
Պիզայի աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն:

7.Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)
Գտնվել-գտնվում
լքել-լքել
կանգնել-կանգնում
ունենալ-ունի

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)
Ընթացքում
Ընդմիջումներն
Առաջին
Փորձերն

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)
Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի  պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի  եղել:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:

( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)
Ընկնող
Ստորերկրյա

Թեքված
Գրավիչ
Տարբեր

Без рубрики·Մայրենի

Առաջին անգամ…

Իմ առաջին համերգը

Իմ պատմվածքը նմանվում է Չարլի Չապլինի պատվածքին, բայց մի քիչ ուրիշ է։ Ես շատ համերգներ եմ ունեցել երգչախմբի հետ, դաշնամուր և շվի եմ նվագել, բայց իմ իրական համերգը եղել է Պարոնյանի թատրոնի շենքում, իմ պարի խմբի հետ։ Կուլիսներում մենք պատրաստվեցինք և գնացինք բեմի ծայրը (այնտեղ մենք չէինք երևում)։ Ճիշտն ասած մյուս խմբերը այդքան էլ լավ չէին պարում, իսկ ուսուցիչը մյուս ծայրից նրանց հուշում էր շարժումները։ Նույնիսկ չորս-հինգ տարեկան երեխաները կանգնում էին բեմի վրա և խոսում։ Ահա եկավ մեր հերթը ես սկսեցի դողալ, բայց ամեն ինչ լավ անցավ։

Без рубрики·Մայրենի·Քերականություն ՛՛5-րդ դասարան՛՛

Տեքստային աշխատանք

Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

– Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:
Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

– Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

– Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

– Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

– Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք:
Քանայք վիճում էին մի հավի համար։

Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել:
Դատավորը չէր կարողանում վճիռ կայացնել քանի որ, վկա չկար և դատավորը շփոտվեց:

Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:
Քանի որ դատավորը չգիտեր թե ում հավն է, մի իմաստուն տանում է կանանց տան մոտ առաջին կնոջ տնից հավը վախենում է և փախչում, իսկ երբ տանում է երկրորդ կնոջ տան մոտ հավը միանգամից մտնում է հավանոց։

Без рубрики·Մայրենի·Քերականություն ՛՛5-րդ դասարան՛՛

Տեքստային աշխատանք. 408

Իմ ընկերուհին Լիկան է։

Լիկան միջին հասակ ունի և հագնում է լայն շալվարներ սովորաբար oversize վերնաշապիկներով։ Այդքան խաճախ չէ, բայց Լիկան հանգնում է նաև դերիաներ։

Լիկան շատ լավ մարդ է, նա ազնիվ է, խելացի է, բարի է․․․

Լիկան սիրում է kpop (Blacpink) և չի սիրում թիթեռներ (վախում է նրանցից)։

Ոչ, հաստատ այդպիսի բան չկա որ կուզեի իր մեջ փոխել։

?


Իմ ընկերուհին Մինան է։

Մինան բարձր հասակ ունի և նույնպես հագնում է լայն շալվարներ oversize վերնաշապիկներով։

Մինան ունի բոլոր այն բաները ինչ ասացի Լիկաի մասին։

Ես գիտեմ որ Մինան նույնպես սիրում է kpop բայց չի սիրում տելեպուզիկներին։

Այո։ Մինան միքիչ վախկոտ է ես դա կուզեի փոխել։

?

Без рубрики·Մայրենի

Կենդանիները գրական արձակ ստեղծագործություններում

Մայրը

  1. Պատմիր հեքիաթը ինչվոր մեկի անունից։
  2. Նկարագրիր կատվին և անզգույժ ծիծեռնակին։
  3. Փոխիր հեքիաթի ավարտը։
  4. Քո կարծիքով ինչ պետք է աներ ծիծեռնակի մայրը։
  5. Ի՞նչ հասկացար հեքիաթից։